Երեկ՝ նոյեմբերի 17-ին, «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վաչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, ով եղել է Toyota մակնիշի ատոմեքենայով, դեռևս չպարզված ուղևորների հետ միասին վիճաբանել են Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ, ով եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ Merecedes-ում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը: Վիճաբանության ընթացքում երկու կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։