Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում «Սան Ռեմո» ռեստորանի մոտ «օրենքով գողերի» սպանությունը տեղի է ունեցել երեխայի ներկայությամբ: Համապատասխան տեսանյութը հայտնվել է համացանցում:
Տեսանյութը նկարահանել է երեխայի մայրը, ով ուղղակի ֆիքսել է իր փոքրիկի զբոսանքը: Եվ հանկարծ հրաձգություն է սկսվել և երեխան վազել է դեպի մայրը:
Հրաձգության ժամանակ զոհվել են «օրենքով գողեր» Աստամուր Շամբան, Ալխաս Ավիձբան ու ռեստորանի աշխատակից Ակիրտավան: