Զինված տղամարդը Թբիլիսիում ներխուժել է միկրոֆինանսական կազմակերպություն: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Կատարվում է հատուկ գործողություն:
Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով` խոսքը Ծերեթելու պողոտայում գտնվող NBC գրասենյակի մասին է, իսկ հարձակվողները մի քանիսն են, նրանցից մեկի ձեռքում նռնակ կա:
Հանցագործները պատանդ են վերցրել 10 հոգու: