ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք։

«Տասնյակ մարդկանց վշտի վայր է, ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, սա ունի հոգեբանական ազդեցություն ողջ քաղաքի վրա։ Այստեղ մի զգացում ունենք' կարեկցանք։ Եվ մի մեծ ցանկություն է առաջ գալիս' որ սա արագ ավարտվի»,–ասել է Վաղարշակ Հարությունյանը։