Դոնեցկի քաղաքային խորհրդի շենք են ներխուժել զինված անհայտ անձինք: Այս մասին հայտնում է ria.ru-ն' վկայակոչելով քաղխորհրդի աշխատակցին:

 

«Այժմ շենքում են գտնվում դիմակավորված և զինված մարդիկ: Մեր գրասենյակներ նրանք դեռ չեն մտնում, տեղավորվում են միջանցքներում: Մեզ ասել են' չհեռանանք աշխատասենյակներից և շարունակենք աշխատանքը»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելյան հատվածում անկարգությունների ալիք է բարձրացվել։ Ուկրաինայի դաշնայանացման կողմնակիցները բողոքի ցույցերը վերածվել են Ուկրաինայի հատուկ ջոկատայինների հետ թեժ բախումների: Երկրի արևելյան շրջաններում տիրող թեժ դրությունը շարունակվում է: