Ալմա֊Աթայում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան, որտեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Նրա խոսքով՝ մարդիկ կոտրել են առաջին հարկի ապակիները և մի քանի կողմից ներխուժել շենք։ Մոտակայքում պարբերաբար լսվում են կրակոցներ։ Քաղաքապետարանի վերևում սև ծուխ է բարձրանում, երկրորդ հարկի պատուհաններից կրակ է ժայթքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, ծեծի են ենթարկել ուժայիններին ու խլել նրանց վահաններն ու սաղավարտները։ Ոստիկանությունն օգտագործում է հատուկ տեխնիկա, այդ թվում՝ խլացուցիչ նռնակներ։
Միաժամանակ Ալմա֊Աթայում գործում է արտակարգ դրություն՝ պարետային ժամ է մտցվել, զանգվածային միջոցառումներն ու գործադուլները, զենքի, զինամթերքի և ալկոհոլի վաճառքն արգելված է։