Ըստ ուկրաինական «1 +1» հեռուստաալիքի' անհայտ զինված անձինք գրավել են Ուկրաինայի Դոնեցկի շրջանում գտնվող Կոնստանտինովկա քաղաքի ոստիկանության վարչության և քաղաքային խորհրդի շենքը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Այս մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա: Շենքերի մոտ կառուցվում են բարիկադներ:
Շենքերը գրավված անձինք դեռ ոչ մի պահանջ չեն ներկայացրել: Ըստ նրանց, այս գործողությունները մայիսի 11-ին նշանակված հանրաքվեին ընդառաջ ծրագրվող քայլեր են:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի առավոտյան հաղորդագրություն էր ստացվել այն մասին, որ Կրամատորսկի օդանավակայանում, որը շարունակվում է վերահսկվել Ուկրաինայի ուժայինների կողմից, հրաձգություն է տեղի ունեցել: Ուժայինները մի քանի անգամ ականանետ են կիրառել, որին ի պատասխան կրակ է բացվել վերջիններիս ուղղությամբ: