Ուկրաինայի Գորլովկա քաղաքում Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները գրավել է քաղաքային խորհրդի և ոստիկանության շենքը: Այս մասին հայտնում է ուկրաինական տեղեկատվական «Остров» պորտալը:
Ըստ աղբյուրի՝ Գորլովկայի քաղաքային խորհրդի շենքն զբաղեցրել է 20 զինված մարդ: Քաղաքապետարանի աշխատակիցները պատմել են, որ մուտքը հսկում են ինքնաձիգներով զինված անձինք և թույլ չեն տվել իրենց մտնել շենք:
Ըստ հեռուստատեսության՝ այս տեղեկատվությունը հաստատել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանի նահանգապետ Սերգեյ Տարուտան:
«Քաղաքային խորհրդի շենքի տանիքից հանվել է Ուկրաինայի դրոշը՝ փոխարինելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դրոշով: Նրանք դեռ չեն առաջադրել որևէ պահանջ»,-ասել է Տարուտան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 6-ին ցուցարարները գրավել են Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։