Այսօր ուշ երեկոյան՝ ժամը 04:00-ի սահմաններում, «Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիայի» անդամներն ու այլ ցուցարարներ կրկին փորձել են գրավել Կիևի քաղաքային վարչակազմի շենքը: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Գրավման գործընթացը կանխվել է «Սվոբոդա» համաուկրաինական ջոկատների հակահարվածի արդյունքում:

 

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել է ընդդիմադիրների նկատմամբ համաներման մասին օրենքի պայմանների ուժի մեջ մտնելը: