Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները փորձել են իրենց վերահսկողության տակ վերցնել Դոնեցկի մարզային դատախազության շենքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, բայց ոստիկանների հետ բանակցություններից հետո, ոչ ոք չի ձերբակալվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ինչպես պատմել է իրադարձություններին մասնակից ցուցարարը մի քանի տասնյակ ցուցարարներ կարողացել են մտնել շենք: Դեպքի վայր ժամանած տեղի վարչության ոստիկանության ներկայացուցիչները համոզել են նրանց լքել տարածքը:
«Մենք մշտական կապի մեջ ենք գտնվում ոստիկանության հետ, հատկապես գիշերը քաղաքի կենտրոնական փողոցներում շրջում են հատուկ պահակախմբեր»,-ասել է Դոնեցկից Ժողովրդական Հանրապետության ցուցարարների խմբի ներկայացուցիչը:
Դաշնայնացման կողմնակիցները միջադեպից հետո տեղափոխվել են Դոնեցկի մարզային պետական կառավարման շենքը, որը նրանք շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել արդեն մեկ շաբաթ: