Իսլամաբադում հակառավարական ցույցի մասնակիցները ներխուժել են Պակիստանի ազգային հեռուստատեսության շենք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, PTV հեռուստաալիքը մի քանի ժամով դադարեցրել Է հաղորդումները: Հեռուստաալիքի աշխատակիցները ծեծի են ենթարկվել հարձակվողների կողմից:

 

Պակիստանի մայրաքաղաքում արդեն երկու շաբաթ շարունակվող բողոքի բազմահազարանոց ակցիայի մասնակիցները պահանջում են երկրի վարչապետ Նավազ Շարիֆի պաշտոնաթողությունը:

 

Նախօրյակին Պակիստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ Է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձում Էին ճեղքել-անցնել վարչապետի նստավայր եւ խորհրդարանի շենք:

 

Բախումների զոհ են դարձել երեք ցուցարարներ, հոսպիտալացվել Է ավելի քան 500 մարդ, ներառյալ կանայք ու երեխաներ:

 

Պակիստանյան բանակը, որը քաղաքական սուր ճգնաժամերի ժամանակ հաճախ Է ստանձնում երկրի ղեկավարումը, առայժմ չեզոք դիրք Է պահպանում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: