Անհայտ անձինք մարտի 2-ի երեկոյան հարձակվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Ազգային համընդհանուր կոնգրեսի նստավայրի վրա: Հարձակումը տեղի է ունեցել երեկոյան նիստի ժամանակ: Լիբիայի լրատվական գործակալությունները տեղեկացրել են, որ ցուցարարները հավաքվել են շենքի մերձակայքում, ապա փորձել են ներխուժել սրահ: Նրանք հարձակվել են մի քանի պատգամավորների վրա: Մի քանի պատգամավորների գերի են վերցրել: Ոմանք վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Տեղեկություններ կան, որ ցուցարարներից մի քանիսը զինված են եղել: Նրանք չեն պարզաբանել, թե ինչ են պահանջում:

 

Սակայն արաբական մեկ այլ աղբյուր նշել է, որ նրանք պահանջել են լուծարել կոնգրեսը: Զայրույթն ավելի է սաստկացել, երբ մի քանի ցուցարարներ նախքան հարձակումը ձերբակալվել են:

 

Լիբիայում նախորդ շաբաթվա ընթացքում անցկացվել են սահմանադրական ասամբլեայի անդամների ընտրություններ, սակայն ընտրությունների արդյունքները դեռ չեն հայտարարվել: