Հունիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:

 

Նիստում վարչությունը կազմավորել է Քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման ու Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները:

 

Փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը հաղորդում են ներկայացրել Քառյակի մաս կազմող ուժերի հետ ընթացիկ համագործակցության և Քառյակի հետագա անելիքների վերաբերյալ:

 

Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասին:

 

Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել ամռան ընթացքում' աշնանը սպասվող քաղաքական ակտիվ գործընթացներին ընդառաջ, տարածքային կառույցներում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: