Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

 

Նիստում Կոնգրեսի` Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցների ձևավորման ընթացքը: Այսօրվա դրությամբ ձևավորված են 5 գրասենյակներ Երևանում և 20 տարածքային կառույցներ մարզերում, և այդ գործընթացը շարունակվում է: Քննարկվել է նաև Կոնգրեսի տարածքային գրասենյակները Կոնգրեսի` ԱԺ խմբակցության պատգամավորների ընդունելության համար կիրառելու խնդիրը:

 

Կոնգրեսի երիտասարդական միության համագումարի կազմակերպչական խմբի ներկայացուցիչ Եվա Թովմասյանը ներկայացրել է առաջիկա համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

 

Վարչությունը լսել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հաղորդումը Եվրոպայի լիբերալների դաշինքի` նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում կայանալիք համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

 

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ԱԺ խմբակցության գործունեությունը և առաջիկա անելիքները` կապված օրինագծերի, կառավարությանն ուղղվող հարցապնդումների հետ:

 

Կոնգրեսի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը ներկայացրել է Կոնգրեսի` առաջիկա օրերին Կառավարությանն ուղղվելիք հարցապնդման մանրամասները: Անդրադարձ է եղել նաև 2041թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին: