Ուկրաինայում դաշնայնացման մասնակիցները հայտնել են, որ իրենք գրավել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի վարչական շենքը:

 

Ինչպես հայտնում է Դոնբասի ազգային ոստիկանության փոխղեկավար Սերգեյ Ցիպլակովը, դաշնայնացման կողմնակիցները վերահսկողության տակ են վերցրել Սլավյանսկ քաղաքի վարչական շենքը:

 

«Այժմ Դոնեցկում մենք արգելափակել ենք «Բերկուտը», այնպես որ, նրանք չեն չկարողանան հասնել Սլավյանսկում գրաված շենքը»,-ասել է Ցիպլակովը:

 

Ավելի ուշ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ Սլավյանսկում քողարկված զինված անձինք գրավել են ոստիկանության մարզային բաժանմունքը:

 

Նշենք, որ Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերում շարունակվում են երկրի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքները: Դրանց մասնակիցները հավաքվել են ռուսական եռագույնի տակ և պահանջել իրենց շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեներ անցկացնել: