Թայվանցի մի քանի հարյուր ուսանողներ ու քաղաքացիական ակտիվիստներ գրավել են երկրի խորհրդարանի շենքը՝ բողոքելով Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին պայմանագրի վավերացման դեմ, տեղեկացնում Է BBC-ին:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են նիստերի դահլիճը եւ աթոռներով արգելափակել դռները:

 

Ոստիկանությունն առայժմ չի կարողացել ազատել շենքը: Ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումներ դեռեւս չեն ստացվել:

 

Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին պայմանագրի համաձայն՝ երկրներից յուրաքանչյուրի ծառայությունների ոլորտի ընկերությունները կկարողանան գործել մյուս պետության տարածքում:

 

Այդ օրենքի քննադատներն այն կարծիքին են, որ Չինաստանը հնարավորություն կստանա տնտեսապես ազդել կղզու կենսագործունեության վրա:

 

Չինաստանը պնդում Է, որ Թայվանը իր տարածաքի բաղկացուցիչ մասն Է եւ մտադիր Է պաշտոնապես հասնել վերամիավորման:

 

Տայվանն ինքնուրույն պետություն Է դարձել 1949 թվականի քաղաքացիական պատերազմից հետո: