«Չեչնիայի հատուկ ջոկատայինները հրամանատար Հուսեյն Մեժիդովի ղեկավարությամբ շարունակում են հաջողություններ գրանցել ուկրաինական բանակի դեմ հարձակողական գործողություններում»։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Կադիրովը դա հաստատող տեսանյութ է հրապարակել։
Կադրերում Հուսեյնն ասում է, որ ուկրաինական բանակի մի ամբողջ գումարտակ ջախջախվել է, ավելի քան 2500 մարդ փախել է առանց դիմադրության. «Մեր մարտիկները գրավել են Ուկրաինայի ամենամեծ ռազմաբազան»,- հավելել է նա։
Այդ տարածքում գտնվող պահեստներում հայտնաբերվել է ոչ միայն հսկայական քանակությամբ զենք, զինամթերք, զինվորական հանդերձանք, այլև ժամանակակից զրահատեխնիկա՝ յոթ տանկ, 12 զրահափոխադրիչ, հրետանային կայանքներ։