ՌԴ Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքում սքեյթ-պարկի այցելուներն ականատես են եղել սարսափելի մի տեսարանի, գրում է Звезда-ն:
Կինը, ով, ըստ ականատեսների, եղել է ալկոհոլի ազդեցության տակ, փորձել է մանկասայլակով բարձրանալ հարթակի վրա:
Նշվում է, որ սայլակում գտնվել է մանկահասակ երեխա, ով մի քանի անգամ ընկել է գետնին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան լացում մայրիկի անհաջող հնարքից հետո: