«Վագներ»–ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը եղել է չորեքշաբթի՝ օգոստոսի 23-ի երեկոյան, ՌԴ Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում կործանված ինքնաթիռի ուղեւորների ցուցակում։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։
«Այս գիշեր Տվերի մարզում տեղի ունեցած Embraer ինքնաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել։ Ուղևորների ցուցակի համաձայն՝ նրանց թվում է նաև Եվգենի Պրիգոժինի անունն ու ազգանունը»,- հայտնել են Ռոսավիացիայից։
«Իզվեստիա»-ի տրամադրության տակ են հայտնվել դեպքի տեսագրությունները։ Դրանցում ցուցադրվում է ինքնաթիռի անկումը և հրդեհը, որը տեղի է ունեցել կործանումից հետո։
Նախնական տեղեկություններով՝ օդանավում եղել է տասը 10 մարդ, որոնցից երեքը՝ անձնակազմի անդամներ։ Նրանք բոլորը մահացել են։