ՌԴ Կեմերովոյի մարզի դատարան է ուղարկվել ընկերուհու սպանության մեջ կասկածվող կնոջ գործը: Ինչպես եղեկացնում է Lenta.ru-ն՝ քննության վարկածով՝ նախկինում դատապարտված 27-ամյա կինն իր տանը 34 -ամյա ընկերուհու հետ խմել է։ Կարճ ժամանակ անց հյուրը քնել է։ Տանտիրուհուն դա դուր չի եկել, քանի որ ցանկացել է զրուցել։

 

Նա փորձել է արթնացնել հյուրին, սակայն վերջինս չի ցանկացել արթնանալ, ինչի պատճառով վիճաբանություն է սկսվել։ Արդյունքում՝ տանտիրուհին կացնով սպանել է հյուրին։

 

Հանցագործությունից հետո նա սպանվածի մարմինը փաթաթել է գորգով և օգնության է կանչել մի ծանոթ տղամարդու։ Նրանք միասին տնից հանել են մարմինը։ Ի դեպ, տղան այնքան խմած է եղել, որ չի հասկացել, որ գորգի մեջ կին է թաքցված։

 

Կարճ ժամանակ անց տանտիրուհին զղջացել է և որոշել չթաքցնել հանցագործությունը։ Նա դիմել է ոստիկանություն և պատմել կատարվածի մասին։