Ռուսական Չելյաբինսկ քաղաքում երեխայի սպանության փաստի առթիվ քերական գործ է հարուցվել:

 

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ օգոստոսի 17-ի գիշերը 29-ամյա հորաքույրը 8-րդ հարկում խնամելիս է եղել 3-ամյա տղային եւ նրա ավագ եղբայրներին: Հարբածության վիճակում գտնվելով՝ կինը պատուհանից դուրս է շպրտել երեքամյա փոքրիկին:

 

Ըստ  News.am-ի հաղորդած տվյալների ` տղային հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին նրան կյանքը փրկել չի հաջողվել: ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածով (մանկահասակի սպանություն) քրեական գործ է հարուցվել:

 

Կասկածյալ ձերբակալված է: Որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանքի հարցը, հաղորդում է «Ռոսբալտը»: