Մոսկվաբնակ կինը, ով նախօրեին իր երկամյա որդուն նետել է վեցերորդ հարկի պատուհանից, խոստովանել է իր մեղքը: Նրան տեղափոխել են քաղաքի հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 

«Հրատապ քննչական գործողությունների ընթացքում երեխայի ձերբակալված մայրը խոստովանել է, որ սպանություն է գործել», - ասել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

 

Շուտով նրան մեղադրանք կառաջադրվի և խափանման միջոց կկիրառվի:

 

ՌԴ ՔԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ երեխայի մարմինը հայտնաբերելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն): Ըստ քննիչների՝ հունիսի 3-ի կեսօրին 28-ամյա կինը նետել է պատուհանից իր 2013 թ. ծնված որդուն: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է վնասվածքներից: