Կինը Նոր Մոսկվայի բնակելի շենքի բնակարանի պատուհանից դուրս է նետել իր ընկերուհու նորածին երեխային: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱՀ Մոսկվայի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան, երեխան մահացել է: «Բնակարանում գտնվել են երեխայի մայրն ու նրա ընկերուհին, ովքեր, նախնական տվյալներով, երեխային դուրս են նետել պատուհանից: Նա ստացել է մահացու վնասվածքներ», - ասել է նա: Իր հերթին, իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ կինը երեխային նետել է 13-րդ հարկից: Մոսկվայի դատախազության մամուլի ծառայության ղեկավար Լյուդմիլա Նեֆեդովայի խոսքով՝ երեխան երկու ամսական էր։ Գործն այժմ քննում է Մոսկվայի դատախազությունը։