մարտի 9-ին Մոսկվայի Պերերվա փողոցի բնակելի շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում պայուսակի մեջ արու երեխա են հայտնաբերել։ Նորածին երեխային տեղավորել են քաղաքի մանկական հիվանդանոցներից մեկում, որտեղ նա հետազոտվում է և ստանում անհրաժեշտ օգնություն։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, նորածին երեխային նրա մայրը դրել է պայուսակի մեջ և դեն նետել։ Կինը բերման է ենթարկվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պետի ավագ օգնական Յուլիա Իվանովան։
Նրա խոսքով՝ այս փաստի առթիվ քրեական գործ է քննվում ՌԴ ՔՕ 106-րդ հոդվածի հատկանիշներով («Մոր կողմից նորածին երեխային սպանելու փորձ»):
«Կարճ ժամանակում պարզվել է 1983 թվականին ծնված կասկածյալի գտնվելու վայրը, նա բերման է ենթարկվել։ Նա որոշել է հեռանալ նրանից։ Նա նաև բացատրել է, որ 2022 թվականի հունվարից նորածին երեխայի հոր հետ միասին չեն ապրում, քանի որ նա պարբերաբար չարաշահում է ալկոհոլը»,- ասել է Իվանովան՝ հավելելով, որ երեխայի հայրը մոտ ապագայում կհարցաքննվի։
«Նախնական տեղեկություններով՝ կինը մեծացնում է ևս մեկ երեխա՝ 14-ամյա որդի, ով մշտական բնակության վայր չունի Մոսկվայում, կնոջ ամուսինը քիչ առաջ մահացել է»,- հայտնել են դատախազությունից։