Ռուսաստանի Վոլոգդայի շրջանի Չերեպավեց քաղաքում անմարդկային սպանություն է տեղի ունեցել: Կինը ծննդաբերել է և նույն պահին էլ խեղդել է սեփական փոքրիկին: Այնուհետև, մասնատել է փոքրիկի դին և, հետքերը թաքցնելու նպատակով, մասնատված մարմինը նետել է կոյուղին:
Սպանությունը տեղի է ունեցել բնակարանում, որտեղ կինն ապրել է իր ավագ եղբոր հետ: Նրանք երկուսն էլ հաճախ խմել են և ոչ մի տեղ չեն աշխատել: Տեղի ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ հանցագործությունը ջրի երես է դուրս եկել կոյուղու խցանման պատճառով: Սակայն հետաքննչական ծառայությունում հերքեցին այս տեղեկությունը:
Կինն անձամբ է զանգահարել ոստիկանություն և պատմել եղելությունը: Նա զղջացել է կատարած արարքի համար: Նա փոքրիկին սպանել է փետրվարի 9-ի գիշերը, իսկ ոստիկանություն զանգահարել է արդեն փետրվարի 10-ին: Հարցաքննության ժամանակ մայրը պատմել է, որ երեխան եղել է անցանկալի, և որ նա նրան պահելու ոչ մի միջոց չի ունեցել: Հենց դա է եղել պատճառը, որ նա սպանել է իր իսկ զավակին: Թե ով է եղել երեխայի հայրը, նա նույնպես չի իմացել:
Իր այս հանցագործության համար «մայրը» կարող է 5 տարով ազատազրկվել: Ազատության մեջ մնում է նրա 7-ամյա երեխան:
Տաթև Ֆռանգյան