Ուզբեկստանի Նամանգանի շրջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ծննդկանը հիվանդանոցի պատուհանից դուրս է շպրտել ոտքի արատով ծնված իր նորածին աղջկան, այնուհետև դուրս է նետել նաև նույն սենյակում գտնվող մեկ այլ կնոջ նորածնին: Երկու նորածիններն էլ ծանր տրավմաներով հայտնաբերվել են ծննդատան բակում:
Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, փոքրիկներին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն, նրանց կյանքերը փրկել չի հաջողվել:
Ըստ նախաքննության տվյալների՝ հանցագործություն կատարած կինը գտնվել է «ճնշված» վիճակում: Հարուցվել է երկու քրգործ: Հանցագործին սպառնում է 15-25 տարվա ազատազրկում, համապատասխանաբար, ծննդատան պատասխանատու կազմը կարող է 5-8 տարով զրկվել ազատությունից: