ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 31-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 47-ամյա Ներինա Պ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) հատկանիշներով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: