Ոստիկանները մարտի 24-ին, ժամը 09.10-ին, Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել 81-ամյա Սահակ Ա.-ին, որը մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Սահակ Ա.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։