60-ամյա իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը նվաճել է «Միսս Բուենոս Այրես 2024» տիտղոսը։ Նա հաղթել է հազարավոր երիտասարդ հավակնորդների և այժմ ծրագրում է մասնակցել «Միսս Արգենտինա» մրցույթին, գրում են միջազգային ԶԼՄ-ները:

 

Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը նշել է, որ մրցույթին նախապատրաստվելիս՝ շատ է քայլել, սպորտով զբաղվել, առողջ սնունդ օգտագործել, ինչպես նաև աշխատել է իր բեմական հմտությունների վրա։ Նա վստահ է, որ ժյուրիի անդամները գնահատել են իր ինքնավստահությունը և իր սերնդի կանանց անունից խոսելու ցանկությունը:

Արգենտինուհին նաև ասել է, որ շատ ուրախ է՝ գեղեցկության մրցույթում ներկայացնելու իր սերնդի կանանց։ Նա սա անվանել է «նոր փուլի սկիզբ». այսուհետ այս շոուի կանայք ոչ միայն կդատվեն իրենց արտաքինով, այլև ուշադրություն կդարձվեն նրանց արժեքներին:

«Միսս Արգենտինա» մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 25-ին։