«Զորակցություն Հայրենյաց Պաշտպանին» հայրենակցական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն, լրագրող Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նախ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արագ արձագանքեցին եւ կարճ ժամանակում արդեն 500.000 ՀՀ դրամ հավաքվեց, բայց եւս մի լավ լուր' Ռուբեն Հայրապետյան ֊ը Լիլիթի սրտի ստենդավորման ողջ ծախսն իր վրա վերցրեց, իսկ հավելյալ գումարը կգնա հետվիրահատական դեղորայքային բուժմանը։
Մեծ շնորհակալություն Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքին, մեծ շնորհակալություն նյութը տարածողներին, շատ շնորհակալություն բոլոր բոլորին, ովքեր թեկուզ 1000 դրամ փոխանցում կատարեցին։
Աստված պահապան ձեզ մարդիկ»։
Հիշեցնենք, որ Լիլիթին անհրաժեշտ էր 900․000 դրամ, որպեսզի կարողանան կատարել ստենդավորում, սակայն նա տեսահոլովակով դիմել էր իր հետևորդերին, տեղեկացրել, որ այժմ նման հնարավորություն նա չունի։