ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, վերջինիս որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, նրանց փոխկապակցված անձանց՝ Նարինե Սիմոնի Հայրապետյանին, Մարիամ Միքայելի Հայրապետյանին, Ռաֆիկ Գարուշի Հայրապետյանին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցել է օգոստոսի 18-ին ներկայանալ դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից՝ azdarar.am-ից։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ աեւվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2023 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին» ,- նշված է հրապարակային ծանուցումների մեջ։