ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ռուսաստանի կողմից Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու հանգամանքին։
«ՌԴ գլխավոր դատախազությունց դեռևս չեն ստացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը իրենց տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները։ Այս պահին դեռևս չենք կարող ասել, թե արդյոք Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք հանդիսացե՞լ է հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար, թե ոչ», - նշեցին դատախազությունից:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա մեղադրվում է առևանգվածի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, խմբով վտանգավոր բռնությամբ կամ սպառնալիքով ու շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, նաև բռնությամբ կամ սպառնալիքով ինքնիրավչության համար: