Դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնից փախուստի դիմելիս՝ մարմնական վնասվածքներ է ստացել ՌԴ քաղաքացի 19-ամյա Յուլիա Մ-ն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վերջինս ոստիկանության էրեբունու բաժին էր տեղափոխվել քրեական վարույթի շրջանակում, և նա գտնվում էր հետախուզման մեջ՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից:

19-ամյա Յուլյա Մ.-ն քննիչի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելուց հետո խնդրել է, որ իրեն ուղեկցեն զուգարան, ինչը քննիչի կողմից կատարվել է:

Մի քանի րոպե քննիչը տեսնելով, որ նա զուգարանից դուրս չի գալիս, իսկ դրսում աղմուկի ձայներ են լսվում, բացելով զուգարանի դուռը, տեսել է որ աղջիկն այնտեղ չէ: Պրազվել է, որ նա պատուհանից փախուստի փորձ է կատարել, ընկել ու հայտնվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի՝ (ժողովրդին հայտնի ԿՊԶ-ի) տարածքում:

Ոստիկաններն ու քննիչիները ահազանգել են շտապօգնություն ու մինչ բժիշկների ժամանումը՝ նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել քննիչներն ու ոստիկանները, ապա ժամանած քննիչների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: