ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակներում ընտրվել է Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ: