Օրեր առաջ ՊԵԿ ենթակայության ՊՈԱԿ-ներից մեկի՝ «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի» տնօրեն է նշանակվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանի աղջիկը՝ Ստելլա Համբարձումյանը։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Գագիկ Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, ունեցել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում, վերջին պաշտոնը եղել է ոստիկանապետի տեղակալ, որը զբաղեցրել է 2014 թվականից։ Փոխոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2018թ․ հունվարի 31-ին, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։