Թուրքիայի նախկին' 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով օրերս հայտարարել էր, որ որոշել է չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այսուհետեւ իր գործունեությունը շարունակելու Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ստեղծված Իսլամական զարգացման բանկում (ԻԶԲ): Նա նշանակվել է ԻԶԲ-ի վարչության խորհրդակցական խորհրդի անդամ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

ԻԶԲ-ի կենտրոնակայանը գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ջիդդեում: ԻԶԲ-ն 56 անդամ երկիր ունի:

 

Բանկի ստեղծման նպատակը անդամ երկրների տնտեսական զարգացմանը եւ անդամ չհանդիսացող երկրների մահմեդական համայնքներին աջակցությունն ու օժանդակությունն է: Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 1974 թվականի շրջանավարտ Գյուլը որպես մասնագետ 8 տարի (1983-1991) աշխատել է ԻԶԲ-ում: