Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, ում պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2014 թվականի օգոստոսին, մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները' նշելով, որ առաջիկա օրերին այդ հարցով հանդիպում տեղի կունենա Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի եւ ներկայիս Նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի միջեւ:

 

 

Ըստ թուրքական ԶԼՄ-ների' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) ազդեցիկ դեմքերը ցանկանում են, որպեսզի Գյուլը պատգամավորի թեկնածու առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ ակտիվ գործունեություն ծավալի կուսակցության մեջ:

 

 

Նշվում է, որ AKP-ի թեկնածուների նախնական ցուցակը կհրապարակվի ապրիլին: Ըստ ամենայնի, Ա.Գյուլը թեկնածու կառաջադրվի Ստամբուլի առաջին ընտրական շրջանից: