Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հուլիսի 8-ին միջին ականջի վիրահատության է ենթարկվել. տեղեկացնում է Habertürk-ը:

Համաձայն պարբերականի տեղեկությունների' վիրահատությունը անցել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում, որից անմիջապես հետո Գյուլը դուրս է գրվել:

Թուրքիայի նախագահը կանցնի իր աշխատանքային պարտականություններին 4 օր անց:

Պարբերականը տեղեկացնում է, որ նախքան այդ՝ Գյուլը մի քանի անգամ արդեն դիմել էր բժշկի՝ ականջում զգացվող ցավերի պատճառով: