Օրեր առաջ փաստաբան Արսեն Մկրտչյանը մոտոցիկլետ վարելիս վթարի էր ենթարկվել։ Նա արդեն 2 վիրահատություն է տարել։
Նա դիմել է իր ընկերներին. «Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, որ բառիս բուն իմաստով դեռ ապրում եմ ձեր հաշվին։ Եթե դուրս եկա վիճակից, ոչինչ անպատասխան չի մնա։
Սուտ է' ապրել միշտ էլ ուզում ես, նույնիսկ այն ժամանակ, երբ վրրահատարանում իմ սիրուն մամայիս տեսա ու ասում էի'
-Մամ, հարյուր տոկոսով պատրաստ եմ, վախ չունեմ, ուզում եմ գամ։
......Մեկնածս ձեռքիս թմբլիկ թաթիկով խփում ու ասում է'
֊ Զզվիմգը քեզնից' հլը ետ դառի, տես' քանի հոգի է իրա հույսը քու հետ կապել, Доктор ջան, Աստված օգնական է' փրգե իմ չար տղուն»։
Նշենք, որ Արսեն Մկրտչյանը առավել հայտնի դարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով։