Ալավերդու նախկին համայնքապետը՝ Կարեն Փարեմուզյանը նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի Թումանյանի տարածքային տեղամասի պետի պաշտոնում:
Տեղամասն ունի 57 աշխատակից եւ սպասարկում է ամբողջ Թումանյանի տարածաշրջանը:
Տարածքային տեղամասի նոր պետն առայժմ կադրային փոփոխություններ կատարելու մտադրություն չունի, իսկ նախկին պետը՝ Արտակ Ծատինյանը տեղափոխվել է նույն ընկերության Լոռու մասնաճյուղ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ալավերդու գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը չէր առաջադրվել: Ալավերդի միավորված համայնքի ղեկավար դարձավ միակ թեկնածուն՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի. կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը: