Դատախազությունը չի ստացել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ կապված գրավի դիմաց նրա ազատ արձակման հետ: Այս մասին լրագրողներին հայտնեց գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:
«Հենց ստանանք որոշումը, բողոք կպատրաստենք եւ կներկայացնենք Վճռաբեկ դատարան»,-ասաց դատախազը:
Դիտարկմանը, թե կարող է արդյոք պրոցեսն այլ ուղղության ստանալ՝ հաշվի առնելով տուժածների ի հայտ գալը, դատախազը պատասխանեց, որ նման տուժածների ի հայտ գալը կարող է խոսել քննությանը խոչընդոտելու մասին:
Հարցին, թե իրավական առումո՞վ է քննվելու գործը, թե՞ քաղաքական պրոցես է ընթանում, դատախազը պատասխանեց․ «Ես քաղաքականության հետ որևէ առնչություն չունեմ և չեմ կարող քաղաքական գնահատական տալ, ՍԴ-ից որպես իրավաբան ակնկալում եմ մասնագիտական մոտեցում»։