Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրեց դատավճիռ։ Դատարանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։
Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում էր գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, այս գործով դեռևս մայիսին լրացել է վաղեմության ժամկետը, և նախորդ նիստին Քոչարյանը չի առարկել ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։