«Խոսակցությունը, այո՛, եղել է Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը»։ Այսօր «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Խոսակցությունը, բոլորդ գիտեք՝ ինչի մասին է։ Ուղղակի ուզում եմ ասել՝ հաշի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ պետք է 100 տոկոսոով համոզված լինել, որ որևէ թերացում չկար։ Նման խոսակցություն իմ և Պարոն Խաչատրյանի միջև եղել է, և եղել է զուտ իրավաբանական քննարկում»,-ասաց ԱԱԾ պետը։
Նա նշեց, որ ստացել են մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր, որն ուղարկել են ՀՔԾ պետին, ով որպես իրավաբան՝ տվել է բացատրություններ այդ հարցի շուրջ։
«Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել, որ այն, ինչ որ մենք անում ենք, այն պայքարը, որ մենք սկսել ենք, շարունակելու ենք և մեզ չի խանգարելու ոչ մի բան։ Որևէ խոչընդոտ չի կարող լինել մեր սկսած գործում։ Հայաստանից թալանած գումարները վերադարձվելու են ետ։ Մարդասպանները կանգնելու են դատարանի առջև»,-ավելացրեց Վանեցյանը։