Այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, մանրամասնել է, թե ինչ վիրահատության է ենթարկվել հայրը։
«Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր։ Կարեւորն այն էր, որ չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել ուռուցքի մեջ»,-նշեց նա։
Դատական նիստին, նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը պետք է գա․ «Չեմ կարծում խնդիր լինի։ Վիրահատական խնդիրները լուծված են, ամեն օր ավելի լավանում է, տեղաշարժման խնդիր չունի»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն եւ վիրահատվել։