«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր 5-րդ տարեդարձին հասել է՝ ունենալով հզոր և մարտունակ բանակ, աճող տնտեսություն, կայուն ներքին իրավիճակ և հարգանք միջազգային հանրության կողմից։ Եվ մեզ համար պարզ է, որ այս ամեն ինչը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանի Հանրապետությունը, թե չլիներ մեր թիկունքում ամբողջ հայ ժողովուրդը»։ Այս մասին ԼՂՀ անկախության 5-րդ ամյակի կապակցությամբ իր խոսքում ասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինս ԼՂՀ բոլոր հաջողություններում շեշտում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը։
«Այսօր ես կցանկանայի շեշտել Հայաստանի Հանրապետության, առանձնապես՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դերը մեր բոլոր հաջողություններում։ Առանց հստակ դիրքորոշման, առանց համաձայնեցված քաղաքականության՝ դժվար թե մենք ունենայինք այն, ինչ որ ունենք։ Դա հասկանում ենք Ղարաբաղում բոլորս, և ինձ թվում է՝ նաև Հայաստանում և Սփյուռքում։ Եվ ես հույսով և համոզված եմ, որ սպասելիք նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք շարունակել սկսած գործը և հասցնել այդ գործը մինչև վերջնական հաղթանակ»,-ասվում է Ռոբերտ Քոչարյանի խոսքում։