Հերթական պոպուլիզմն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին' Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Աշոտ Փաշինյանին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Պարզ է, չէ՞, որ ոչ մեկ չի ասելու երեխայիդ տուր, մնացած գերիներին հետ տամ»,- նշեց նա:
Լրագրողը հարցրեց' եթե Ռոբերտ Քոչարյանը ղեկավար լիներ, Դուք պատրաս կլինեի՞ք նման քայլի, ինչին ի պատասխան Լևոն Քոչարյանն ասաց. «Եթե Ռոբերտ Քոչարյանը ղեկավար լիներ, մենք այդքան գերի չէինք ունենա, որ մի հատ էլ նման հարց քննարկվեր»: