«Ռոբերտ Քոչարյանն ունի աջակիցներ, սակայն կա վախի մթնոլորտ։ Խնդիր կա մարզերում իրազեկել տեղի ունեցողի մասին։ Աջակիցներ կան, որոնցից ես ինքս ստանում եմ բազմաթիվ նամակներ տարբեր մարզերից։ Իրենք ուզում են այն տպավորությունը ստեղծել, որ չկան աջակիցներ, կա վախի մթնոլորտ, որը քչանում է, պետք է կոտրել այդ վախի մթնոլորտը, շատ կան մարդիկ, բայց վախ կա, մտածում են իրենք մենակ են, վախենում են հարձակումներից սոցիալական ցանցերում, կան մարդիկ, որոնք աջակցելով՝ կորցրել են աշխատանքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե ինչու է միայնակ գալիս, մասնակցում Ռոբերտ Քոչարյանի դատերին, նա ասաց․ «Իմ որոշումն է գալ, մասնակցել, նպատակահարմար չենք գտնում բոլորով գալ, մասնակցել»,- նշեց նա։
Լևոն Քոչարյանը չցանկացավ մեկնաբանել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի այն պնդումներին, թե Նարեկ Մութաֆյանն է հարձակվել իր վրա և այդ հարցում իրեն աջակցել է Լևոն Քոչարյանը․ «Չեմ ցանկանում տվյալ անձի ասած խոսքերը մեկնաբանել»,- նշեց նա