ԳԱԼԱ Արդեն մի քանի օր է, ինչ ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակում, որ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների կայացրած որոշումից հետո իշխանական վերնախավում ակտիվ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ նշանակելու հարցը: Սակայն իշխանությունները դեռևս չեն շտապում կտրուկ քայլեր անել՝ մտավախություն ունենալով, որ արևմտամետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կարող է էլ ավելի ծանր հետևանքներ ունենալ:

 

 

Տարածվող այս տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը ԳԱԼԱ-ի արդյոք Ռոբերտ Քոչարյանը պատրաստվո՞ւմ է դառնալ վարչապետ հարցին արձագանքեց այսպես. «Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում ձեզանից»: Մեր այն դիտարկմանը, թե մամուլում ակտիվ տեղեկություններ են հրապարակվում այդ մասին, Վ. Սողոմոնյանը պատասխանեց, որ ինքը ծանոթ է մամուլի այդ հրապարակումներին եւ միայն մամուլից է լսել նման լուրեր եւ ավելին ոչինչ չգիտի: «Մամուլում տեսել եմ, այո, ծանոթ եմ, բայց նման բան չկա, բացարձակ»:

 

 

Մանրամասները` այստեղ