Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկեց հերթական քառօրյա նիստը, որի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է քննարկվի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ ժողովուրդը չի ընդունում այն:
Ի պատասխան' ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել հետընտրական գործընթացները. «1988 տեղամասերում որևէ հանձնաժողովի և անդամի ստորագրություն չի բացակայում: Եղել է 3 բողոք արդյունքների վերաբերյալ' բացվել են այդ տեղամասերը ՍԵրժ Սարգսյանի օգտնին ավելացել է մեկ քվեաթերթիկ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ երեք:
«Մենք հարգում ենք բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Պետք է զոռբայությանը վերջ տալ, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն' այլ ընդդիմության ձայներն են, իսկապես շատ զարմանալի է, երևի թե նույնիսկ նա է զարմացել, որ այդքան ձայն է ստացել, ուղղակի հորդորում եմ հարգեք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Սերժ Սարգսյանին»,-իր խոսքում նշեց պարոն Աբրահամյանը:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք գործելու են օրենքի շրջանակներում և շարունակելու են պայքարը, սակայն վերջինս առաջարկեց ԱԺ մեկ նիստ նվիրել այսօր ընթացող քաղաքական գործընթացներին:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան Աբրահամյանի ասաց, որ այն քաղաքացիները, ովքեր քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին' նրանք տեսանելի են, ինչը չես կարող ասել Սերժ Սարգսյանին ձայն տվածների մասին: Նա դեմ էր, որպեսզի հարցերը քննարկվեն փակ սենյակներում, որպեսզի մարդիկ հասկանան, թե իրականում, ինչ է եղել, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով մարզկենտրոններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն:
Զարուհի Փոստանջյանն ասաց, թե ուր են 800 հազար քաղաքացիները. «Մենք շրջում ենք քաղաքներով և բոլորը սպասում են իրենց նախագահին' Րաֆֆի Հովհաննիսյանին, դուք այդ թիվը խբել եք»:
Շարմազանովը նշեց, որ ոչ ոք չի պատրաստվում քննարկել ընտրությունների արդյունքները, քանի որ վերընտրված նախագահը բացարձակ առավելությամբ է հաղթել: «ՀՀ նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը, ով ցանկություն ունի նախագահ դառնալ, թող փորձի 2018-ին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: