ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը գտնում է, որ Քոչարյանը դեռ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ: Այդ մասին Սողոմոնյանը նշեց հրավիրված ասուլիսում:
«Մենք որևէ մեղք չենք գործել, Ռոբերտ Քոչարյանը մեղքի որևէ զգացողություն չունի: Նա Հայաստան է վերադարձել հանգիստ խղճով, որևէ գործընթացից չի խուսափել», - ասաց Սողոմոնյանը:
Նրա համոզմամբ՝ շատ շուտով Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ, քանի որ «մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ»: